Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հետևություններ անել ու աշխատել պատճառների վրա

Հետևություններ անել ու աշխատել պատճառների վրա
18.05.2025 | 14:04

Սիրտս վկայում ա, որ շուտով մեկն առաջարկելու ա Մերձավանը՝ որպես տուժած կողմ, դարձնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը, ու ֆեյսբուքյան հանրաքվեում հազարավոր հիացած բթեր ու սրտեր ա հավաքելու։

Տհաճ, զզվելի դեպք էր տեղի ունեցել։ Քննադատեցինք, վերլուծեցինք, գտանք պատճառները, ում ամոթանք էր հասնում, ամոթանք տվեցինք, ում ուրիշ բան էր հասնում, ստացավ՝ մի բան էլ ավելի։

Պետք ա հետևություններ անել ու աշխատել պատճառների վրա, որոնք խորն են ու համատարած, ոչ թե միջադեպը դարձնել հայկական ժողովրդական էպոսի գլուխներից մեկը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10478

Մեկնաբանություններ